DataSync image
phone+374 99 700 100

DataMatrix-ի և ավտոմատացման հարցեր

Ուղիղ պատասխաններ ներդրման, ինտեգրման և ամենօրյա աշխատանքի մասին

Ընդհանուր հարցեր

DataSync-ը բիզնես գործընթացների ինտեգրման և ավտոմատացման գործընկեր է։ Մենք կապում ենք արտադրությունը, DataMatrix-ը, պահեստը, ERP-ն, վաճառքը, առաքումն ու հաշվետվությունը, որպեսզի թիմերը նույն տվյալները ձեռքով չհամադրեն։

  • iconDataSync-ը առաջարկում է լուծումներ՝ DataMatrix կոդերի գեներացման, ագրեգացիայի, կոդերի շրջանառության կառավարման, հաշվետվության, ինչպես նաև տարբեր ծրագրային և կից ծառայությունների համար։

Մեր լուծումները նախատեսված են այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են ավտոմատացնել գործընթացները, նվազեցնել ձեռքով աշխատանքի ծավալը և ապահովել ավելի բարձր ճշգրտություն ու վերահսկելիություն։ Մենք աշխատում ենք տարբեր ոլորտների արտադրող, ներմուծող և դիստրիբյուտոր ընկերությունների հետ։

Մեր լուծումները օգնում են արագացնել գործընթացները, նվազեցնել սխալների հավանականությունը, ապահովել տվյալների թափանցիկ հոսք և բարձրացնել ընդհանուր գործառնական արդյունավետությունը։ Համակարգը թույլ է տալիս ավտոմատացնել այնպիսի կարևոր փուլեր, ինչպիսիք են կոդերի ստացումը, ագրեգացիան, շրջանառությունը, հաշվառումը, առաքումը և հաշվետվությունը։

DataMatrix-ը երկչափ կոդ է, որը կիրառվում է ապրանքների նույնականացման, հետագծելիության և վերահսկման համար։ Այն թույլ է տալիս յուրաքանչյուր ապրանքային միավորի համար պահպանել և փոխանցել եզակի տվյալներ՝ ապահովելով ավելի ճշգրիտ հաշվառում և վերահսկելիություն։

DataMatrix-ը տալիս է միավորային հետագծելիություն և շրջանառության ճշգրիտ գրանցում։ Բիզնեսը տեսնում է, թե կոնկրետ որ միավորն է արտադրվել, փաթեթավորվել, տեղափոխվել, վաճառվել, վերադարձվել կամ դուրս գրվել։

Եթե առաջանան հարցեր, կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարով, Telegram-ի միջոցով կամ կայքում ներկայացված այլ կապի միջոցներով։ Մեր թիմը կօգնի ձեզ կողմնորոշվել և գտնել ճիշտ լուծումը։

2026 թվականի հունվարի 1-ից ցանկը ընդլայնվել է․ ավելացել են դեղամիջոցները, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան և հիգիենայի միջոցները։ Ավելի վաղ դրոշմավորումը պարտադիր է դարձել ըմպելիքների, գարեջրի, կաթնամթերքի և մսամթերքի, նավթամթերքի և ներկերի, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի, փաթեթավորված ջրի, հեռախոսների և նոութբուքերի համար։ Ճշգրիտ ցանկը ստուգեք e-Mark օպերատորի կայքում կամ դիմեք մեզ անվճար խորհրդատվության համար։

Անհրաժեշտ է պայմանագիր կնքել e-Mark ազգային օպերատորի հետ, գրանցվել համակարգում և կարգավորել կոդերի պատվիրման ու շրջանառության գործընթացները։ DataSync-ը կօգնի փաստաթղթերի, API ինտեգրման և ամբողջ գործընթացի ավտոմատացման հարցում՝ մի քանի օրվա ընթացքում։

DataSync-ի փաթեթները սկսվում են ամսական 20,000 դրամից՝ առանց թաքնված վճարների․ Պարզ՝ 20,000֏, Արտադրություն՝ 35,000֏, Հատուկ՝ ըստ պահանջի։ Տարեկան վճարման դեպքում գործում է 15% զեղչ։ Մանրամասները՝ Գներ էջում։

Ծրագրային

Ագրեգացիան առանձին ապրանքային միավորները խմբային փաթեթների մեջ միավորելու գործընթացն է։ Համակարգը պահպանում է կապը յուրաքանչյուր DataMatrix կոդի և համապատասխան խմբային փաթեթի միջև՝ ապահովելով ամբողջական վերահսկողություն և հետագծելիություն։

Կոդերի շրջանառության կառավարումը նշանակում է վերահսկել կոդերի շարժը արտադրությունից մինչև վաճառք։ Սա ներառում է ապրանքը շրջանառության մեջ դնելը, շրջանառությունից հանելը, անհրաժեշտության դեպքում խոտանելը և տվյալների մշտական վերահսկումը յուրաքանչյուր փուլում։

Մենք առաջարկում ենք հաշիվների և ապրանքագրերի կառավարում, առաքման կառավարում, վաճառքների վերահսկում, հոսքագծի ավտոմատացում, ինչպես նաև այլ համակարգեր, որոնք օգնում են միավորել տվյալները և բարձրացնել բիզնեսի աշխատանքի արդյունավետությունը։

Այո։ DataSync-ը քարտեզագրում է գործող գործընթացը, համակարգերն ու պատասխանատվությունը, ապա ինտեգրումը կարգավորում այդ պայմանների շուրջ։

DataSync-ը առաջարկում է նաև iOS և Android հավելվածներ, ինչպես սմարթֆոնների, այնպես էլ դատա-տերմինալների հմար որոնք, օգնում են գործառնական գործընթացները կատարել ավելի արագ և հարմար ձևով՝ անմիջապես բջջային սարքից։

Տեխնիկական

API մուտքային տվյալները ներքին համակարգին թույլ են տալիս e-Mark-ի հետ փոխանակել մակնշման տվյալներ։ Ստացեք դրանք գործող պաշտոնական կարգով, պահեք անվտանգ և սահմանափակեք հասանելիությունը։

  • iconԴրա համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը, նշել ձեր ընկերության տվյալները և ուղարկել այն e-Mark-ի նշած գործող պաշտոնական հասցեն էլեկտրոնային հասցեին։ Ճիշտ և ամբողջական լրացված հայտը օգնում է արագացնել մուտքային տվյալների ստացման գործընթացը։
  • iconԿայքում տեղադրված համապատասխան հղմամբ կարող եք ներբեռնել փաստաթղթի օրինակը, լրացնել պահանջվող դաշտերը և ուղարկել այն e-Mark-ի նշած գործող պաշտոնական հասցեն հասցեին։
  • iconԵթե արդեն ստացել եք API մուտքանունը և գաղտնաբառը, հաջորդ քայլը դրանք ձեր համակարգում կիրառելն է։ Կարող եք փոխանցել տվյալները ձեր տեխնիկական մասնագետին կամ դիմել մեր թիմին, որպեսզի օգնենք ճիշտ կարգավորել ինտեգրումը և սկսել աշխատանքը e-Mark համակարգի հետ։
  • icon/

Այո։ Ապրանքային տվյալներն ու իրադարձությունների կանոնները սահմանելուց հետո կարելի է ավտոմատացնել կոդերի պատվերը, ստացումը, կիրառումը, շրջանառությունն ու հաշվետվությունը։

  • iconԿոդերի շրջանառության մեջ դնելու, շրջանառությունից հանելու կամ խոտանելու գործընթացները նույնպես հնարավոր է ավտոմատացնել՝ կապելով դրանք ձեր ներքին գործառնական համակարգերի հետ։

Այո։ DataSync-ը ERP-ն, հաշվապահական ու պահեստային համակարգերը, օնլայն խանութը և այլ գործիքները կապում է հասանելի API-ների կամ համաձայնեցված տվյալների միջերեսների միջոցով։

Այո։ Անհատական մշակումն անհրաժեշտ է, երբ ստանդարտ հոսքը չի համապատասխանում ընկերության փաստաթղթերին, փաթեթավորման հիերարխիային, սարքավորմանը կամ հաստատման կանոններին։

Հավելվածներ

Կարգավորված բջջային հոսքը կարող է ներառել սկանավորում, ագրեգացիա, շրջանառություն, ընդունում, առաքում, գույքագրում, ստուգում և հաշվետվություն։

«Շրջանառություն» բաժինը գրանցում է կոդի կարգավիճակը փոխող իրադարձությունները՝ մուտք, ելք կամ դուրսգրում։ Հասանելի գործողությունները հետևում են կարգավորված գործընթացին։

«Մատակարար» բաժինը նախատեսված է մատակարարներից ստացված էլեկտրոնային փաստաթղթերի սկանավորման և համապատասխան ապրանքների DataMatrix կոդերի կապման համար։ Սա օգնում է արագացնել մուտքային ապրանքների ընդունման գործընթացը և նվազեցնել ձեռքով աշխատանքի ծավալը։

Այո։ e-Mark հասանելիության կարգավորումից հետո «Պատվերներ» բաժինը կարող է պատվիրել DataMatrix կոդեր ըստ ապրանքի և պահպանել պատմությունը։

«Ստուգում» բաժինը թույլ է տալիս ստուգել DataMatrix կոդերի կարգավիճակը, ճշտությունը և համապատասխանությունը։ Սա օգնում է արագ հայտնաբերել խնդիրները և ապահովել ավելի հուսալի գործընթացներ։

Մեր լուծումները թույլ են տալիս իրական ժամանակում վերահսկել ապրանքների մնացորդները, տեղաշարժերը և պահեստային շարժը։ Սա նվազեցնում է կորուստների և շեղումների հավանականությունը և ապահովում ավելի ճշգրիտ հաշվառում։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ